суббота, 26 июля 2014 г.

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ՖՈՒՏԲՈԼ, ԽԱՎԻԱՐ…

Ա՛յ բալամ, չգիտե՞ք, որ հայերենում անուն ազգանունը մեծատառով ա գրվում, ինչպե՞ս կարելի է մարդն ինքն իրեն քաղաքական գործիչ համարի , խելքից դուրս ստատուս գրի ու իր երկրի նախագահի անուն ազգանունը փոքրատառով գրի..
Ինչպես ասում են` դա քաղգործիչին հարիր չէ, (սկի տաս էլ չէ , ուր մնաց հարյուր լինի): …Ինչ-որ բան շատ սխալ ա. ֆուտբոլում կա պաշտպան և կիսապաշտպան , բայց քաղաքականության մեջ չկա գործիչ և կիսագործիչ…
Գործիչը գործիչ է..
Կամ, ասենք, խավիարն էլ է տարբեր լինում , կա կարմիր, սև կամ բադիրջանի խավիար..
Ժողովրդի լեզվով ասած` էդքան «դուխ» ունեիք էն Պուտինին անհայտ լեզվով նամակ գրելուց (անհայտ, քանի որ նման ռուսերենը միայն հայերին է հասկանալի) նրա ազգանունն էլ փաքրատառով գրեիք, մեկ ա չի կարդալու, ու հետո նստում են ինչ-որ ստրկամտությունից են խոսում ճորտատիրությունից…հենց էստեղից ա սկսվում ստրկամտությունը
Սա էլ խնդիր չէ , իմ ճնշման վրա չի ազդում, ու հետո մի ուրիշ լրատվական կայքում նույն անձը ինչ-որ կրթական բարեփոխումներից է խոսում , կամ նոր մշակույթից, նոր քաղաքական հոգիների է կանչում, մի տեսակ սաղ իրար ա խառնվում..մշակույթը նոր է , բայց մեթոդները` հին.. Ի՞նչ կարիք կա լրբություն լցնել լրբության լրբաղացին ….Հիմա ուրիշ ժամանակներ են…Գործն է անմահ լավ իմացեք…
Ստատուսս էն կցուցանե, որ մյուս կողմից էլ վտանգավոր ժամանակներ են , մարդկանց անվճար «էծացնել»-ը ավելի հեշտ է ու մատչելի , քան հինգ հազար դրամով….